Կիեւում ձերբակալել են Միխայիլ Սահակաշվիլիին (տեսանյութ)


Կիեւում ձերբակալել են Միխայիլ Սահակաշվիլիին (տեսանյութ)
Դեկտեմբեր 5 12:34 2017

Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալությունից հետո Սաակաշվիլիի տան մոտ ծեծկռտուք է սկսվել, պայթյունի ձայներ են լսվել:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ուժայինները ներխուժել են Սահակաշվիլու տուն՝ խուզարկում իրականացնելու, սակայն նա պատուհանից փախել է, բարձրացել տանիք ու սպառնացել ցած նետվել այնտեղից։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ելենա Գիտլյանսկայան «Интерфакс»-ի հետ զրույցում չի նշել, թե ինչ քրեական գործով է խուզարկություն իրականացվելՍահակաշվիլիի տանն՝ ընդգծելով, որ դրանով զբաղվում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը:

Լրատվամիջոցները, սակայն, գրում են, որ խոսքը Սահակաշվիլիի մասնակցությամբ բողոքի ակցիաների մասին է, որոնց ֆինանսավորումն իրականացնում էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցները:



loading...