Մարդը Թբիլիսիի շուկայից մանդարին գնեց, որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար


Մարդը Թբիլիսիի շուկայից մանդարին գնեց, որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար
Դեկտեմբեր 5 12:20 2017

Ազգային ժողովը քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասաց, որ պայմանագիրը պարունակում է երեք հավելված, առաջին հավելվածը հենց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն է, երկրորդը՝ ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնք նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ճանաչվում են ուժը կորցրած, երրորդն ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որոնց համար առանձին դրույթներ են առաջարկվում, նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Միրումյանը նշեց, թե նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: «Անհամեմատ կրճատվում են թե ապրանքների հայտարարագրման, և թե տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օերնսգիքրը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,-ասաց նա: Մասնավորպես, ըստ Միրումյանի՝ Մաքսային հայտարարագրում կրճատվում է հայտարագրերի ժամկետը՝ երկու ժամից սահմանվելով 1 ժամ:

Ներդրված է վճարումային կատարման կանխավճարային համակարգը, ոը կամավոր է, տնտեսվարող սուբյեկտը կունենա կանխավճարային հաշիվ, վճարում կատարելու իրավունք և առանց խոչընդոտի ապրանքների տեղափոխման: Նորությոն է նաև ըստ նրա բոլոր ապրանքների ներմուծման մասով մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն, մինչև մեկ ամիս ժամկետով: «Ներդրված է կարևորագույն համակարգ, որը նախնական տեղեկատվության ներկայացման հնարավորություն, որը գնահատելու է ռիսկերը և մաքսային սահմանը հատելու ավելի արագ»,-ասաց նա: Վախթանգ Միրումյանը նշեց, որ ընդլայնվել է ապրանքների ցանկը որոնք պետք է բաց թողնվել, նախքան հայտարարագրելը, որոնք վերաբաերում են ոչ միայն փչացող ապրներին, այլ ցուցահանդեսի համար ներկայացված ապրանքներին: Այլ անձի միջոցով ապրանքների հայտարարգրման հնարավորություն է տրվել: Ապրանքանին մաքսային հայտարագրման և բացթողնման կարգը մեկ օրվա կրճատվել է վեց անգամ և սահմանվել 4 ժամ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Միրումյանին մինչ հարց ուղղելը՝ նկատեց, թե ԵԱՏՄ շրջանակներում կան կարգավորումներ, որոնք այսօր փաստացի չեն գործում: «Սա վերաբերում էր ՀՀ վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու խնդրին, որն ըստ ԵԱՏՄ խորհրդի՝ ՌԴ կարգավորումը հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, բայց փաստն այն է, որ կարգավորումը չի փոխվում: Հիմա այդքան դրական բաներ թվարկեցիք, ձեր մեկնաբանությամբ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ դրական բաները, մասնավորապես այս երկրների տարածքներում գործելու են, և մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպես մեր վարորդների դեպքում էր»,-հարցրեց նա: Մյուս հարցը վերաբերում էր իր իսկ խոսքով՝ «մանդարինի այդքան չարչրկված պատմությանը»: «Մարդը Թբիլիսիի շուկայից մանդարին գնեց, որտե՞ղ պետք է գնա ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերելու համար, դուք տեղյա՞կ եք, ի՞նչ պրոցեդուրա է»,-հարցրեց նա:

Միրումյանը պատասխանեց, թե երաշխիքն իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք հստակ սահմանվել են: «Երաշխիքը նաև այն փոխհարաբերություններն են, որ մաքսային մարմինները իրավական հարթությունում պետք է ունենան միմյանց հետո»,-ասաց նա և հավելեց, թե այսինքն, եթե մի երկրի մաքսային մարմինը երբ տեսնում է, որ իր երկրի տնտեսվարողը խնդիր ունի, պետք է տեղյակ պահի: Մանդարինի հետ կապված խնդրի մասով Վախթանգ Միրումյանը հստակեցրեց, թե այն այսօրվա գործող օրենսդրություն է և նախատեսում է ֆիզիկական անձանց անձնական սպառման նպատակով ապրանքների ներմուծմանը, որը՝ ԵԱՏՄ-ի տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանաչափը որոշված է կոնկրետ միրգ բանջարեղենի համար 5 կգ, որի համար չի պահանջվում ֆիտոսանիտարակական հավաստագիր: Իսկ եթե առքուվաճառքի պետք է ենթարկվի, պահանջում է, որպեսզի լինի համապատասխան հավաստագիր: ՊԵԿ փոխնախագահը նշեց, թե հավաստագիրը քաղաքացիները կարող են ստանալ ոչ միայն Վրաստանից համապատասխան ծառայությունից, այլ նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայանը կարող են դիմել և ստանալ, եթե 5 կգ-ը ից ավելի է և այդ հավաստագրով ներմուծել ՀՀ:



loading...