Միխայիլ Սահակաշվիլին բարձրացել է տանիքին ու սպառնացել ինքնասպան լինել (լուսանկար, տեսանյութ)


Միխայիլ Սահակաշվիլին բարձրացել է տանիքին ու սպառնացել ինքնասպան լինել (լուսանկար, տեսանյութ)
Դեկտեմբեր 5 11:58 2017

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին այսօր բարձրացել է 8 հարկանի շենքում գտնվող իր տան տանիքին ու սպառնացել ցած նետվել այնտեղից։ Սահակաշվիլին նման քայլի է դիմել, քանի որ իրավապահները խուզարկել են իր տունը։

Նշվում է, որ նա պատուհանով փախել է իրավապահներից, բարձրացել տանիքին ու սպառնացել այնտեղից ցած նետվել, եթե իրավապահները դիպչեն իրեն։

Նա տանիքից իր կողմնակիցներին ուղերձ է հղել՝ ասելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գող է։ 

«Պորոշենկոն Ուկրաինայի թշնամին է, ինչ էլ որ ինձ հետ լինի, մարդիկ, դուրս եկեք փողոց ու պայքարեք»,– գոռացել է նա տանիքից։

Ավելի ուշ ուժայիններին հաջողվել է Սահակաշվիլուն իջեցնել տանիքից, նշվում է, որ նրան ձերբակալել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

saak3_io

222