Հանել Սերժ Սարգսյանի լուսանկաները, եթե քննիչը նրան չի համարում իր պապը, կամ հայրը. Փաշինյան


Հանել Սերժ Սարգսյանի լուսանկաները, եթե քննիչը նրան չի համարում իր պապը, կամ հայրը. Փաշինյան
Դեկտեմբեր 5 11:12 2017

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  խորհրդարանում օրակարգի վերաբերյալ վարման կարգով խոսելովհայտարարեց,  որ գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, թե իրավական ինչ հիմնավորմամբ են քննիչների աշխատասենյակներում կախված նախագահի լուսանկարները: Նա նկատեց, որ 6 ամիս է անցել, իսկ իր հարցմանը պատասխան դեռ չկա, ինչը օրենքի խախտում է: Փաշինյանը նշեց՝ այս հարցում լինելու է հետևողական, զգուշացրեց բոլոր քննիչներին. «Հանել Սերժ Սարգսյանի լուսանկարները, քանի որ դրա համար որևէ իրավական հիմնավորում չկա, եթե Սերժ Սարգսյանին որևէ քննիչ իր պապը կամ հայրը չի համարում»,-ասաց Փաշինյանը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Փաշինյանի ելույթը չէր վերաբերում օրակարգին: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը տեղից նկատողություն արեց, թե ինչու նիստ վարողը չի ընդհատում Փաշինյանին:

«Ընդհատեցի, պարո՛ն Հարությունյան, ես նիստը վարում եմ այնպես, ինչպես նպատակահարմար եմ գտնում, և ինչպես օրենքն է»,-ասաց Հովհաննիսյանը:



loading...