Ձերբակալվել է Սաակաշվիլիի թիմակիցներից ևս մեկը


Ձերբակալվել է Սաակաշվիլիի թիմակիցներից ևս մեկը
Դեկտեմբեր 4 23:22 2017

Ուկրաինական ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության կիևյան մասնաճյուղի ղեկավար Սևերիոն Դանգաձեին։ Այդ մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը։ «Իրավապահները նրան ձերբակալել են Ուկրաինայի տարածքում։ Չգիտենք, սակայն, թե ինչի համար են ձերբակալել»,-ասել է ղեկավարներից Յուրի Դերևյանկոն։ Նա հավելել է, որ առաջիկա ժամերի ընթացքում կուսակցությունը մանրամասներ կներկայացնի։