Վիտալինան բացահայտել է ճշմարտությունը՝ կապված իր հղիության մասին լուրերի հետ


Վիտալինան  բացահայտել է ճշմարտությունը՝ կապված իր հղիության մասին լուրերի հետ
Դեկտեմբեր 4 23:10 2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, բացահայտել է ճշմարտությունը՝ կապված իր հղիության մասին շրջանառվող լուրերի հետ։

Ճշմարտությունը բացահայտող տեսանյութը ցուցադրվել է Անդրեյ Մալախովի շոուի ժամանակ։

 «Ես գնում եմ հարցաքննությունների»,-ասել է նա,- «Ո՛չ, ես հղի չեմ։ Եթե, իհարկե, չի կարելի հղիանալ ԶԼՄ-ների հոդվածներից»։

Ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկում Վիտալինան անդրադարձել էր ամուսնու հետ կյանքի ինտիմ կողմին։

«Նա երեխաներ է ցանկացել։ Ինձ թվում է՝ պետք էր փորձել։ Պարզապես պետք էր սկսել դրանով զբաղվել»,-ասել է Վիտալինան։