Ի՞նչ կապ ունի Արթուր Աբրահամը հայկական մաֆիայի փոխհրաձգության և կեղծ դրամահատողների հետ. մանրամասնում է բռնցքամարտիկի մամուլի խոսնակը


Ի՞նչ կապ ունի Արթուր Աբրահամը հայկական մաֆիայի փոխհրաձգության և կեղծ դրամահատողների հետ. մանրամասնում է բռնցքամարտիկի մամուլի խոսնակը
Դեկտեմբեր 4 18:28 2017

Aysor.am-ը գրում է.

Գերմանական MDR Thuringen ու Thuringer Allgemeine պարբերականները հրապարակում են տարածել այն մասին, որ տեղի իրավապահ մարմինները ստուգում են հայազգի Կարո Մուրատին և Արթուր Աբրահամին՝ կասկածելով վերջիններիս մաֆիայի հետ կապի մեջ:

Կասկածներ են ծագել, որ Կարո Մուրատը երեք տարի առաջ Էրֆուրտ քաղաքում մասնակցել է երկու հայկական խմբավորումների փոխհրաձգությանը:

Ըստ պարբերականի՝ 2017 թվականի ապրիլին Էրֆուրտում Ռոբին Կրասնևիչի նկատմամբ հաղթանակը Արթուր Աբրահամը տոնել է քաղաքի ռեստորաններից մեկում, որի մուտքի մոտ զրուցել է եղբայրներ Գևորգի ու Արամի հետ, ովքեր հարցաքննվում են տվյալ փոխհրաձգությանը մասնակցելու համար։ Եղբայրներց Արամը կասկածվում է նաև Իտալիայից կեղծ դրամ տեղափոխելու մեջ։

Թե որքանո՞վ տվյալ փոխհրաձգության հետ կապ ունի Արթուր Աբրահամը՝ Aysor.am-ը հետաքրքրվեց բռնցքամարտիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանից: Վերջինս հերքեց՝ մենամարտի օրը Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: