Ֆրանսիական ավիաընկերությունը դադարեցնում է Փարիզ-Ստամբուլ ուղղությամբ չվերթները


Ֆրանսիական ավիաընկերությունը դադարեցնում է Փարիզ-Ստամբուլ ուղղությամբ չվերթները
Դեկտեմբեր 4 21:03 2017

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը դադարեցնում է Փարիզ-Ստամբուլ ուղղությամբ չվերթները, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ դեպի Ստամբուլ չվերթները կդադարեցվեն՝ սկսած 2018 թվականի մարտի 25-ից:

ԶԼՄ-ները գրում են, որ սկսած թռիչքների դադարեցման պահից՝ Փարիզ-Ստամբուլ ուղղությամբ նոր չվերթները կիրականացվեն JOON ավիաընկերության կողմից:

Թռիչքների դադարեցման պատճառի մասին չի հաղորդվում:

 

Air France-ն ավելի վաղ հայտարարել է JOON անունը ստացած նոր ավիաընկերության ստեղծման մասին, որը կսկսի թռիչքներ իրականացնել 2017 թվականի դեկտեմբերից: