Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի


Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Դեկտեմբեր 4 20:41 2017

Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։ Օրեր առաջ կայացած ժողովում տեղի բնակիչները 71 «կողմ» և 29 «դեմ» ձայներով արտահայտվել են նորեկ բնակիչներին 25 հազար ֆրանկ վճարելու օգտին։

Նախաձեռնության հեղինակը կանտոնային և դաշնային խորհրդարանների նախկին պատգամավոր, լրագրող Բեաթ Յոսթն է, գրում է ՏԱՍՍ–ը։ Այդ նորարարական քայլով նա մտադիր է լուծել ժողովրդագրական իրավիճակը։ Այժմ Ալբինեն գյուղում մշտապես բնակվում է 243 մարդ։ 20–րդ դարի սկզբին մոտ 400 էր, իսկ 2010 թվականին` 278։ Ընդամենը դպրոցական տարիքի յոթ երեխա կա գյուղում։ Բնակիչների միջին տարիքը 58 է, մինչդեռ Շվեյցարիայում այն կազմում է 42 տարի։ Վերջին 17 տարիներին չի կառուցվել ոչ մի նոր տուն։

Ալբինենի արժանիքների թվում նշվում է տերմալ և լեռնադահուկային Լեկերբադ հանգստավայրին մոտ լինելը։ Ոչ հեռու են նաև Լոզան, Ժնև և Բեռն տանող ավոճանապարհները։ Դրանք լավն են, իսկ գյուղական շալեներում կան բոլոր հարմարությունները։ Այնուամենայնիվ, Ալպերի հարավում գտնվող գյուղերն արդեն մեկուկես դար է, ինչ բնակչություն են կորցնում ոչ միայն ֆինանսական, այլ նաև բազմաթիվ այլ գործոնների պատճառով։

Օգոստոսից Ալբինենը հայտնի դարձավ ողջ աշխարհին, երբ համաժխարհային մամուլը պատմեց, որ շվեյցարական գյուղում փող են առաջաևկում նոր բնակիչներին։ Ալբինենում տարբեր երկրներից տասնյակ հազարավոր էլեկտրոնային նամակներ ստացվեցին։ Իրականում հետաքրքրվածների թիվը, սակայն, ավելի քիչ կլիներ, եթե նժվեր, որ նորաբնակները պետք է ունենան շվեյցարական քաղաքացիություն կամ բնակության իրավունք, ինչպես նաև որ տեղափոխությունից հետո նրանք մոտ 200 հազար ֆրանկ պետք է ներդնեն սեփական տան կառուցման համար։

Այնուամենայնիվ, ով որ Ալբինենից տասը տարուց ավելի շուտ հեռանա, ստիպված կլինի վերադարձնել տեղական իշխանութւյան վճարած գումարը։ «Մենք ցանկանում ենք հինգ կամ տասը մարդ ներգրավել, այլ ոչ ամբողջ աշխարհը»,– լրագրողների հետ զրույցում ասել է Բեաթ Յոսթը։