Սպանվել է Եմենի նախկին նախագահը


Սպանվել է Եմենի նախկին նախագահը
Դեկտեմբեր 4 18:45 2017

Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը սպանվել է. հութիները պայթեցրել են նրա առանձնատունը. Այդ մասին հայտնում է իրանական Tasnim-ը. տեղեկացնում է РИА Новости-ն: Պաշտոնապես տեղեկությունը դեռ չի հաստատվել:

Նշենք, որ Եմենի մայրաքաղաքում բախումներ են ընթանում հութիների և Սալեհի կողմնակիցների միջև: Նախկինում հակամարտող կողմերը դաշնակիցներ էին և հանդես էին գալիս կառավարական ուժերի դեմ: Շաբաթ օրը հութիների հետ հակամարտությունը կարգավորելու անհաջող փորձերից հետո Սալեհի կուսակցությունը կոչ է արել Եմենի ժողովրդին պաշտպանել երկիրը հութիներից: