Այսօր լուսինը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին


Այսօր լուսինը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին
Դեկտեմբեր 3 14:10 2017

Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը երկրագնդի բնակչությունը կարող է ականատես լինել հսկայական լիալուսնի, երբ այն առավելագույնս կմոտենա մեր մոլորակին, 14%-ով ավելի մեծ կթվա և 30%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։ Սա կլինի սպասվող երեք «գերլուսիններից» մեկը, մյուս երկուսը կերևան հունվարին։ Կեսգիշերին այն կգտնվի Օրիոն համաստեղությունից վեր, Ալդեբարան աստղից ոչ հեռու։ Այն դիտելու ամենահարմար ժամանակահատվածը կլինի արևի մայր մտնելուց անմիջապես հետո և արևածագից րոպեներ առաջ։