Եթե Իրաքում ԱՄՆ-ի շահերը տուժեն, դրանում պատասխանատու կհամարենք Իրանին. ԿՀՎ տնօրեն


Եթե Իրաքում ԱՄՆ-ի շահերը տուժեն, դրանում պատասխանատու կհամարենք Իրանին. ԿՀՎ տնօրեն
Դեկտեմբեր 3 13:37 2017

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն նամակ է հղել Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Կասեմ Սուլեյմանիին, փոխանցում է АР գործակալությունը։

Պոմպեոն նախազգուշացրել է գեներալ Սուլեյմանիին, որ ԱՄՆ-ը Իրանին պատասխանատու կհամարի Իրաքում իսլամական հանրապետության վերահսկած ուժերի կողմից իրենց շահերին ցանկացած վնաս պատճառելու համար։

Գործակալության հետ հարցազրույցում Պոմպեոն ընդգծել է, որ Իրանն ամեն կերպ փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։



loading...