2030 թվականին ռոբոտները կփոխարինեն 800 մլն մարդկանց


2030 թվականին ռոբոտները կփոխարինեն 800 մլն մարդկանց
Դեկտեմբեր 3 20:33 2017

2030 թվականին աշխատավայրում ռոբոտները ակտիվ կփոխարինեն մարդկանց։ Աշխատանքը լավագույն դեպքում կկորցնեն 400 մլն մարդ, իսկ վատագույն դեպքում՝ 800 մլն։ Այս մասին տեղեկացնում է McKinsey & Co խորհրդատվական ընկերությունը։ Նման եզրակացության վերջիններս եկել են 46 պետություններում 800 մասնագիտության հարցում ուսումնասիրություն կատարելուց հետո։

Ըստ նրանց կանխատեսումների՝ աշխարհում 800 մլն մարդ աշխատանք կփնտրի։

Որպեսզի մարդիկ շարունակեն աշխատանք ունենալ, մասնագետները խորհուրդ են տալիս փոխել մասնագիտությունը։ Համաձայն կանխատեսումների՝ 13 տարուց 75 մլն-ից մինչև 375 մլն աշխատողներ ստիպված կլինեն իրենց աշխատավայրը փոխել։

Հարուստ պետությունները կօգտվեն ռոբոտներից, իսկ աղքատ պետություններին նման վտանգ չի սպառնում։