Մեգան Մարքլի ոճը կրկնօրինակողների թիվը մեծանում է


Մեգան Մարքլի ոճը կրկնօրինակողների թիվը մեծանում է
Դեկտեմբեր 3 18:15 2017

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի նշանադրությունից հետո դերասանուհու ոճը կրկնօրինակողների թիվն այնքան է մեծացել, որ ինտերնետ-խանութները չեն հասցնում իրականացնել հագուստի բոլոր պատվերները: Ամեն անգամ, երբ Մեգանը հայտնվում է հասարակության առջև, ավելի ու ավելի շատ կանայք են ցանկանում կրել նույն հագուստից, որը Մեգանն է նախընտրում:

Մեծ Բրիտանիայի արքայական պալատում կայացած ֆոտոսեսիայի ժամանակ արքայազն Հարրիի հարսնացուն սպիտակ վերարկուով էր: Լուսանկարները հրապարակվելուց մի քանի ժամ անց խանութներում վերարկուի ոչ մի նմուշ չէր մնացել: Նույն պատմությունը կրկնվել է, երբ Մեգան Մարքլը մեկնել է Նոթինգհեմ:

Մեգանի ոճաբանը նրա ընկերուհին է՝ 37-ամյա Ջեսիկա Մալրունին: Հարսնացուի կարգավիճակով կատարած առաջին ճանապարհորդության համար Մալրունին Մեգանին առաջարկել է հագնել « Mackage» ապրանքանիշի քիշմիրից վերարկու, «Wolford » -ի հավաքածուից սև բլուզ, շրջազգեստ՝ « Joseph » -ի հավաքածուից, « Kurt Geiger » -ի երկարաճիտ կոշիկներ , իսկ պայուսակը «Strathberry» ապրանքանիշինն է եղել:

Այս ամենը նշված ապրանքանիշերի խանութներում վաճառվել է հաշված ժամերի ընթացքում:



loading...