Քոնոր ՄաքԳրեգորը կոնֆլիկտի մեջ է մտել մաֆիայի հետ


Քոնոր ՄաքԳրեգորը կոնֆլիկտի մեջ է մտել  մաֆիայի հետ
Դեկտեմբեր 3 12:23 2017

Մարտիկին մեծ վտանգ է սպառնում: Քոնոր ՄաքԳրեգորը կոնֆլիկտի մեջ է մտել իռլանդական քրեական միավորում Կինենա Կարտելի հետ: ММА-ի մարտիկը բարում ծեծել է հանցավոր կազմակերպության ներկայացուցիչներից մեկին՝ Ռայան Բերնին:

Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ ՄաքԳրեգորը պաշտպանել է իր մոտ ընկերոջը, ում սպառնացել է Բերնը: Ծեծկռտուքին մասնակցել է նաև 50-ամյա Գրեմ Ուիլանը, ով նույնպես Կարտելի անդամ է:

UFC-ի նախկին մարտիկ Բրենդան Շաուբը պատմել է, որ Քոնորի գլխի համար Կինենա Կարտելի կողմից նշանակվել է գին՝ 900.000 դոլարի չափով: Կամ մարտիկը կվճարի այդ գումարը, կամ կսպանվի:

Քրեական փորձագետ Փոլ Ուիլյամսը խորհուրդ է տվել ՄաքԳրեգորին հեռանալ Իռլանդիայից մոտակա 48 ժամերի ընթացքում:

Մաֆիայի հետ կոնֆլիկտի մասին հարցին Քոնորը պատասխանել է. «Թող գան և փորձեն վերցնել ինձ»:

Քոնոր ՄաքԳրեգորը ելույթ չի ունենում այն ժամանակից, ինչ օգոստոսին պարտվեց Ֆլոյդ Մեյվեյզերին: Այդ մարտի համար, ըստ պաշտոնական տվյալների, իռլանդացին աշխատել է 30 մլն դոլար:



loading...