Ջիգարխանյանը երեխաներ էր ուզում ունենալ. Վիտալինա


Ջիգարխանյանը երեխաներ էր ուզում ունենալ. Վիտալինա
Դեկտեմբեր 3 11:40 2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան «Կին. Սիրո պատմություն» թոք-շոուի ժամանակ կիսվել է հաղորդավարի հետ ամուսնու հետ անձնական կյանքից ինտիմ մանրամասներով և հայտնել, որ արտիստը շատ է ցանկացել երեխաներ ունենալ։

Օրերս շրջանառվում էին Ջիգարխանյանի նախկին կնոջ հղիության մասին լուրեր, սակայն հեռուստահաղորդման ժամանակ դաշնակահարուհին պատմել է, որ դրանք բոլորը շշուկներ են, և դա ֆիզիկապես հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ դերասանը բազմիցս խոսել է երեխաների մասին և բազմիցս ցանկություն հայտնել այդ հարցով։

«Պետք էր փորձել։ Պետք էր սկսել դրանով զբաղվել»,-հայտարարել է Վիտալինան։

Դաշնակահարուհին կիսվել է առաջիկա մի քանի ամիսների իր պլաններով՝ հայտարարելով, որ իր գրաֆիկը շատ հագեցած է։ Նա ծրագրում է Ֆրանսիա մեկնել՝ նոր աշխատանքի և նոր ամուսնու որոնումներով։