5-րդ դասարանցին ինքնասպան է եղել համացանցում հրապարակված ծաղրի տեսանյութի պատճառով


5-րդ դասարանցին ինքնասպան է եղել համացանցում հրապարակված ծաղրի տեսանյութի պատճառով
Դեկտեմբեր 3 12:10 2017

Կոլորադոյի 10-ամյա բնակչուհին չի դիմացել համադասարանցիների ծաղրին և ինքնասպան է եղել 2 շաբաթ անց այն բանից, ինչ ծաղրի տեսանյութը հայտնվել է համացանցում: Աշաունտի Դևիսի մայրը պատմում է, որ իր դուստրը դատարկված էր՝ կայքերից մեկում տեսնելով տեսանյութը: Կնոջ խոսքով՝ հոլովակի հրապարակումից հետո ծաղրը միայն ուժեղացել է, աղջիկը չի կարողացել հաղթահարել այն, ինչն ամոթ էր համարում, հայտնում է Daily Mail-ը:

 

«Աշաունտիի հանդեպ ծաղրը նրան ուրիշ մարդու վերածեց: Ես տեսնում էի, թե նա ինպես էր վախենում»,- ասում է մայրը:

 

Ծնողներն աղջկան գտել են ինքնասպանությունից քիչ անց, բժիշկ են կանչել: Աղջկան հիվանդանոց են տարել, բայց 2 շաբաթ անց Աշաունտիին անջատել են սարքերից:

 

Դպրոցի ղեկավարությունը ցավակցել է աղջկա ընտանիքին, բայց իր վրայից հանել է տեղի ունեցածի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ տեսանյութը նկարահանվել է ուսումնական հաստատության սահմաններից դուրս: