Samsung-ն IPhone X-ից թանկարժեք ծալովի հեռախոս է ներկայացրել


Samsung-ն IPhone X-ից թանկարժեք ծալովի հեռախոս է ներկայացրել
Դեկտեմբեր 3 11:28 2017

Samsung ընկերությունը դեկտեմբերի 2-ին Չինաստանում 2400 դոլար արժողությամբ W2018 ծալովի հեռախոս է ներկայացրել: Այս մասին գրում է Gizmochina-ն:

 

Ներկայացված սմարթֆոնը երկու դիսփլեյ ունի Full HD կետայնությամբ և Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր: Հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել կետայնություն, դիմայինը՝ 5:

 

Հեռախոսը կթողարկվի ոսկեգույն և պլատինագույն կորպուսով Gorilla Glass ապակիով:

Նոյեմբերի 7-ին տեղեկություն հրապարակվեց, որ Apple-ի iPhone X սմարթֆոնի ինքնարժեքը 357 դոլար է: