Կալինինգրադի շրջանում կտեղակայվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ


Կալինինգրադի շրջանում կտեղակայվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներ
Դեկտեմբեր 3 11:08 2017

Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում մշտական հիմքով կտեղակայվեն «Իսկանդեր-M» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ: ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է, որ նման քայլը «չի նպաստի Հյուսիս-Ատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև առկա լարվածության նվազեցմանը»: «Իսկանդերները» ռազմական հերթապահության կանցնեցն 2018 թվականին սկզբներին՝ փոխարինելով հնացած «Точка-У» համալիրներին: Լեհաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կալինինգրադի շրջանի ակտիվ ռազմականացումը, որը շարունակվում է արդեն մի քանի տարի, հարուցում է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս բոլոր երկրների մտահոգությունը: «Ամբողջ այս գործընթացը մենք գնահատում ակնհայտ միտում, որ Ռուսաստանը Արևմուտքին ընկալում է որպես թշնամի», նշել է լեհական ԱԳՆ-ն: