Ամերիկացի թոշակառուն թույն է պատրաստել և լցրել հարևանների սննդի մեջ


Ամերիկացի թոշակառուն թույն է պատրաստել և լցրել հարևանների սննդի մեջ
Դեկտեմբեր 3 11:00 2017

Ամերիկացի թոշակառուն Վերմոնտ նահանգում ինքնուրույն թույն է պատրաստել և այն լցրել է ծերանոցի իր հարևանների սննդի և ըմպելիքի մեջ: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ 70-ամյա Բետի Միլլերը ՀԴԲ-ի գործակալներին պատմել է, որ առնվազն 3 անգամ թույնը լցրել է ծերանոցի մյուս բնակիչների սննդի մեջ:

Կինը խոստովանել է, որ ցանկացել է «վնասել իրեն» և թույնի ուժը փորձարկել է իր հարևանների վրա:

Միլլերի գործողություններից տուժել է առնվազն 1 մարդ: Կինը ձերբակալվել է: