ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև պատերազմ սկսվելու դեպքում կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան


ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև պատերազմ սկսվելու դեպքում կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան
Դեկտեմբեր 3 10:41 2017

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև ռազմական բախում սկսվելու դեպքում առաջին հերթին կտուժեն Ճապոնիան և Հարավային Կորեան: «Դատապարտելով Փհենյանի միջուկա-հրթիռային արկածախնդրությունը, մենք չենք կարող նաև չդատապարտել մեր ամերիկացի գործընկերների սադրիչ վարքագիծը: Ցավոք սրտի, նրան փորձում այդ սադրանքի մեջ ներքաշել ճապոնացիներին և հարավկորեացիներին, որոնք Կորեական թերակղզում պատերազմի վերսկսման դեպքում առաջին զոհերը կդառնան», նշել է Լավրովը: Նա ընդգծել է, որ կողմերի միջև խաղաղ բանակցությունների համար կարելի է օգտագործել նրանց զորավարժությունների ընթացքում տեղ գտած դադարները: Ավելի վաղը ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննադատել էր ամերիկացիների դեկտեմբերյան՝ հերթական զորավարժությունները, թեպետ դրանք պետք է տեղի ունենային միայն գարնանը: 



loading...