Քադիրովը հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ


Քադիրովը հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ
Դեկտեմբեր 3 10:24 2017

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հանդիպել է ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին նա տեղեկացրել է «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Չնայած նրան, որ Մայք Թայսոնը թողել է մեծ բռնցքամարտը, նա մեծ հայտնիություն և հարգանք է վայելում իր անձի հանդեպ ողջ աշխարհով մեկ: Մենք վստահություն ենք հայտնել, որ մեր ընկերությունը նոր շունչ կստանա և կշարունակվի»,- նշել է Չեչնիայի ղեկավարը:
Քադիրովը հավելել է, որ միշտ հիացել է բռնցքամարտիկով, ում հետ ծանոթացել է դեռևս 2005 թվականի սեպտեմբերին: