Պուչդեմոնը դեկտեմբերի 21-ի ընտրություններն անվանել է անկախության հարցով հանրաքվեի երկրորդ փուլ


Պուչդեմոնը դեկտեմբերի 21-ի ընտրություններն անվանել է անկախության հարցով հանրաքվեի երկրորդ փուլ
Դեկտեմբեր 3 10:16 2017

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը կոչ է արել ինքնավարությունում դեկտեմբերի 21-ին նախատեսվող ընտրությունները դիտարկել որպես շրջանի անկախության հարցով հանրաքվեի երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է El Pais-ը:

Պուչդեմոնը հանդես է եկել ի պաշտպանություն անկախ Կատալոնիայի, որն ինքնուրույն է վճռում իր ապագան:

«Հոկտեմբերի 1-ի ոգին ոգի է, որը կարող է կոտրել ավտորիտարիզմը»,- ասել է Պուչդեմոնը: