Մանչեսթեր Յունայթեդը դիտարժան խաղում հաղթեց Արսենալին


Մանչեսթեր Յունայթեդը դիտարժան խաղում հաղթեց Արսենալին
Դեկտեմբեր 2 23:26 2017

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:

Խաղն անցավ դիտարժան պայքարում և արդեն առաջին խաղակեսում «կարմիր սատանաները» երկու գնդակի առավելություն ստացան: Աչքի ընկան Վալենսիան և Լինգարդը:

Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի թեժ էր, որտեղ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Իր հաշվին դուբլ գրանցեց Լինգարդը, իսկ լոնդոնցիներից արդյունավետ հարված կատարեց Լակազետը: Նշենք նաև, որ խաղի 74-րդ րոպեին Պոլ Պոգբան հեռացվել է խաղադաշտից՝ Բելերինի նկատմամբ կոպիտ խախտման համար:

Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուի ֆուտբոլիստները վաստակեցին 35 միավոր և շարունակում են զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: «Արսենալը» 28 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ խաղին հայտավորված չէր Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3

Գոլերը՝ Լակազետ (49) - Վալենսիա (4), Լինգարդ (11,63)