Ումտիտին վնասվածքի պատճառով բաց կթողնի 2 ամիս


Ումտիտին վնասվածքի պատճառով բաց կթողնի 2 ամիս
Դեկտեմբեր 2 19:39 2017

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի` «Սելտայի» հետ խաղի ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, ֆրանսիացին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել 2 ամիս:

Երիտասարդ ֆուտբոլիստը փոխարինվել է 72-րդ րոպեին: Վերջինիս փոխարինել է Թոմաս Վերմալենը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Սելտա» հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: