Էդգար Մանուչարյանը մասնակցեց «Ուրալ»-ի խաղին


Էդգար Մանուչարյանը մասնակցեց «Ուրալ»-ի խաղին
Դեկտեմբեր 2 18:45 2017

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը հյուրընկալվել էր «Զենիթ»-ին:

«Զենիթ»-ին հաջողվեց 2:1 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստները` Էդգար Մանուչարյանը և Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում չէին: Միայն խաղի 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Էդգար Մանուչարյանը:

Այս տուրից հետո «Ուրալ»-ն ունի 24 միավոր և 8-րդ տեղում է: