Տիգրան Մուկուչյանի դեմ քրեական գործ չի հարուցվի. դատախազությունը մերժել է Պարույր Հայրիկյանին (Ֆոտո)


Տիգրան Մուկուչյանի դեմ քրեական գործ չի հարուցվի. դատախազությունը մերժել է Պարույր Հայրիկյանին (Ֆոտո)
Դեկտեմբեր 2 18:06 2017

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիմումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Պարույր Հայրիկյանին դատախազությունից տեղեկացրել են, որ ՀՀ ԿԸՀ նախագահի կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ դիմումը կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որեւէ փաստական տվյալ չի պարունակում, որն անհրաժեշտ է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ դիմում էր հանձնել՝ պահանջելով իրեն տրամադրել համապատասխան տեղեկատվություն, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ 200 հազար ստորագրողներն ինչ տվյալներ պետք է տան` անուն, անձնագրի տվյալներ, թե նաեւ բնակության հասցեն է պետք: ԿԸՀ-ից պահանջը մերժել էին՝ նշելով, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն, որից հետո Պարույր Հայրիկյանը դիմել է դատախազություն՝ քրեական գործ հարուցելու պահանջով:



loading...