Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին Ալեքսանդր Իսկանդարյանին


Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները հանդիպեցին   Ալեքսանդր Իսկանդարյանին
Դեկտեմբեր 2 11:09 2017

Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները այսօր ՀՀԿ ԵԿ գործընկերնեի հետ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպեցին քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը , ողջունելով երիտասարդներին, ընդգծեց այն, որ երկու ժողովուրդներն ունեն բազմադարյա բարեկամական կապեր։ Բանախոսը անդրադարձավ հայ-ռուսական քաղաքական-տնտեսական հարաբերություններին, Հայաստանի աշխարհաքաղաքական առանձնահատկություններին, հարևանների հետ փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը , ինչպես նաև Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այլն :
Հանդիպման ընթացքում բանախոսը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող մի շարք հարցերի : Հանդիպման վերջում Եդինայա Ռոսիա կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները շնորհակալություն հայտնեցին պարոն Իսկանդարյանին բովանդակալից , ուսանելի և հետաքրքիր դասախոսության համար՝ ընգծելով Հայաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ նշանակությունը ՌԴ-ի համար։