Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով մոտ 100 չվերթ է հետաձգվել


Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների հետևանքով մոտ 100 չվերթ է հետաձգվել
Դեկտեմբեր 2 13:37 2017

Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, դեռ շարունակվում են ձյան տեղումները, ինչի հետևանքով մայրաքաղաքի օդանավակայաններում հետաձգված չվերթների թիվն ավելանում է: Այս մասին հայտնում է TACC-ը:

Օդանավակայաններում համապատասխան ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, իրականացվում են թռիչքուղիների մաքրման աշխատանքներ։ Առատ ձյունը չվերթների կես ժամից մինչև 2 ժամ հետաձգման տեսքով դժվարություններ է առաջացրել: Ըստ , «Яндекс.Расписание» ծառայության տվյալների՝ շաբաթ առավոտյան մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել է մոտ 100 չվերթ, 6-ը՝ չեղարկվել։