Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մեղադրվում է ՀԴԲ-ին խաբելու մեջ


Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մեղադրվում է ՀԴԲ-ին խաբելու մեջ
Դեկտեմբեր 1 22:55 2017

Թրամփի՝ անվտանգության անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին մեղադրանք է առաջադրվել ՀԴԲ-ին խաբել փորձելու մեջ: Հաղորդում է BBC-ն: Մեղադրանքները ներկայացվել են Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացված հատուկ հետաքննության արդյունքում, որը վերաբերվում էր 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական հնարավոր միջամտությանը: Մոտ ապագայում Ֆլիննը կկանգնի դատարանի առաջ տա: Նրան մեղադրում են «գիտակցված և կանխամտածված» «իրականությանը չհամապատասխանող, հորինված ու խաբուսիկ» տեղեկություն տրամադրելու մեջ: Ֆլինը հրաժարական է տվել 2017 թվականի հունվարին, երբ պարզվել է, որ Կոնգրեսում հաստատվելուց առաջ նա թաքցրել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ նախորդ տարվա դեկտեմբերին ունեցած շփումների մասին տեղեկությունները: Նա ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից: «Ես անկեղծ ներողություն խնդրեցի նախագահից և փոխնախագահից, և նրանք ընդունեցին իմ ներողությունը»,- հայտարարել էր Ֆլիննը: Կիսլյակի հետ զրույցի պատճառով Ֆլիննը կասկածվում է 1798 թվականին ընդունված Լոգանի ակտի խախտման մեջ: Այս ակտը ԱՄՆ պաշտոնապես չլիազորված քաղաքացիներին արգելում է բանակցել ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունեցող օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: Ֆլինին փոխարինել է գեներալ Ջոզեֆ Քելոգը: Նախկինում նա ծառայել է որպես ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար: