Պորոշենկոն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու շուրջը հանրաքվեներ է խոստացել


Պորոշենկոն ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու շուրջը հանրաքվեներ է խոստացել
Դեկտեմբեր 1 22:30 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոն խոստացել է շուտով հանրաքվեներ անցկացնել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջը, փոխանցում է РИА Новости-ն:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի համար «վատթարագույնն անցել է»:

«Մենք հաստատուն կերպով եվրատլանտյան ինտեգրացման ուղեգիծ ենք բռնել, եւ նույնիսկ մի՛ կասկածեք, որ տեսանելի ապագայում Ուկրաինայում տեղի կունենան հանրաքվեներ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու շուրջը»,- ասել է նա՝ քաղաքացիներին շնորհավորելով Ուկրաինայի անկախության հանրաքվեի 26-րդ տարեդարձի առթիվ: