«Եվրատեսիլ 2018»-ի տոմսերի առաջին խմբաքանակը րոպեների ընթացքում վաճառվել է


«Եվրատեսիլ 2018»-ի տոմսերի առաջին խմբաքանակը րոպեների ընթացքում վաճառվել է
Դեկտեմբեր 1 22:11 2017

Հաջորդ տարի Պորտուգալիայում անցկացվելիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի տոմսերի առաջին խմբաքանակը սպառվել է հաշված րոպեներում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Վաճառքը մեկնարկել է հինգշաբթի օրը, հասանելի են եղել եզրափակչի ժամանակ կանգնելու տեղերի համար նախատեսված տոմսերը:

Տոմսերի հաջորդ խմբաքանակը կվաճառվի դեկտեմբերի 20-ին: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է իրականացնել վաճառքի չորս փուլ: