Եվրահանձնաժողովը հրաժարվել է Կիևին փոխանցել վերջին՝ 600 մլն եվրոյի տրանշը


Եվրահանձնաժողովը հրաժարվել է Կիևին փոխանցել վերջին՝ 600 մլն եվրոյի տրանշը
Դեկտեմբեր 1 21:38 2017

Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար հաստատված մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում նախատեսված վերջին տրանշը չի փոխանցի կիևյան իշխանություններին։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշվել է, որ Կիևը չի կատարել մի շարք պահանջներ։ 2015 թվականին հավանության էր արժանացել Ուկրաինային 1.8 մլրդ եվրոյի ծրագիրը։ Այն ավարտվում է 018 թվականի հունվարին։ Կիևը մինչև հիմա ստացել է 1.2 մլրդ եվրո։ Այդուհանդերձ, Բրյուսելում կոչ են արել Ուկրաինային շարունակել բարեփոխումները և չեն բացառել, որ վերջին տրանշը կարող է, այնուամենայնիվ, փոխանցվել։