Թուրքիայում ռուս աղջիկը մահացել է սիրած տղայի հետ ժամադրության ժամանակ


Թուրքիայում ռուս աղջիկը մահացել է  սիրած տղայի հետ ժամադրության ժամանակ
Դեկտեմբեր 1 20:23 2017

Թուրքիայում սկսել են հետաքննել 19-ամյա ռուս աղջկա՝ Տատյանա Չեխրանովայի առեղծվածային մահվան հանգամանքները: Life.ru-ն գրում է, որ աղջիկը Սանկտ-Պետերբուրգից է, սովորել է բժշկական քոլեջում, երազել դառնալ բուժքույր: Սակայն դեռ հունիսին բոլորի համար անակնկալ կերպով ակադեմիական տարկետում է վերցրել մեկ տարով ու մեկնել Ստամբուլ՝ աշխատելու խաղասրահում:

Ըստ աղբյուրի, նա ամեն օր կապ է հաստատել հարազատների հետ, իսկ մեկ ամիս անց ծանոթացել 28-ամյա գործարար Իբրահիմ Յըլդիսի հետ: Վերջինի հետ նրանք սիրային հարաբերություններ են ունեցել:

Նոյեմբերի 18-ին աղջիկը կապվել է մոր հետ ու ասել, որ սիրած տղայի հետ պատրաստվում են բարձրանալ լեռներ և խոստացել զանգել հաջորդ օրը: Սակայն մոր հետ Տատյանան այդպես էլ կապ չի հաստատել:

Հաջորդ առավոտյան աղջկան գտել են մահացած ավտոմեքենայում: Իբրահիմի փաստաբանը, որը աղջկա ծնողներին խոստացել է խոշոր չափի գումար, ասել է, որ երբ զույգը վերադարձել է Ստամբուլ, դժբախտ պատահար է տեղի ունեցել: