Սանկտ Պետերբուրգում 4-ամյա երեխայից առգրավված ատրճանակը խաղալիք է եղել


Սանկտ Պետերբուրգում  4-ամյա երեխայից  առգրավված ատրճանակը խաղալիք է եղել
Դեկտեմբեր 1 20:14 2017

Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում 4-ամյա երեխայից առգրավված ատրճանակը, պարզվել է, որ խաղալիք է եղել: Ինչպես գրում է Lenta.ru-ն, խաղալիքը տղային նվիրել էին ծնողները:

Օրինապահների տվյալներով՝ ատրճանակն ուղարկվել է փորձաքննության, որի արդյունքները ցույց են տվել, որ այն իրական չէ և նույնիսկ լիցքավորված չի եղել պլաստմասե փամփուշտներով, այդ իսկ պատճառով իրենից որևէ վտանգ չի ներկայացրել:

Խաղալիքի նմանությունը օդաճնշիչ զենքի հետ բացատրվում է դրա բարձր որակով և արժեքով: Ընտանիքն այն ձեռք է բերել 11 000 ռուբլիով: «Խաղալիք ատրճանակը նման է իրականին և շփոթության մեջ է գցել նույնիսկ մեծահասակներին»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 29-ին փոքրիկ տղան ատրճանակի նման առարկա է բերել մանկապարտեզ: Դաստիարակներից մեկը ոստիկանություն է կանչել, որից հետո ատրճանակը երեխայի մոտից առգրավվել է, իսկ ծնողների հետ զրուցել են զենքի հետ վարվելու կանոնների մասին: