Տիգրան Պետրոսյանը՝ Ծաղկաձոր օփենի բրոնզե մեդալակիր


Տիգրան Պետրոսյանը՝ Ծաղկաձոր օփենի բրոնզե մեդալակիր
Դեկտեմբեր 1 19:04 2017

Ծաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:

Հինգ շախմատիստ վաստակեց 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:

B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը և Գոռ Սեյրանյանը: