Մեդվեդեւ. Սիրիայում ԻՊ–ի կողմից սպառնալիքը նախկինի պես արդիական է


Մեդվեդեւ. Սիրիայում ԻՊ–ի կողմից սպառնալիքը նախկինի պես արդիական է
Դեկտեմբեր 1 18:45 2017

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ջանքերով Սիրիայի գրոհայինների դիրքերին կործանիչ հարված է հասցվել, սակայն ահաբեկչության սպառնալիքը արդիական է մնում, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մեր եւ իրանցի ու թուրք գործընկերների ջանքերի շնորհիվ Սիրիայի գրոհայիններին կործանիչ հարված է հասցվել։ Սակայն ԻՊ–ի կողմից սպառնալիքը նախկինի պես արդիական է, եւ մենք, բնականաբար, պետք է զբաղվենք դրանով»,– ասել է Մեդվեդեւը։