Հնդկաստանում 8 ավանակի բանտ են նստեցրել


Հնդկաստանում 8 ավանակի բանտ են նստեցրել
Դեկտեմբեր 1 14:18 2017

Հնդկաստանում 8 ավանակ հայտնվել են բանտում այն բանից հետո, երբ թանկարժեք բույսեր են կերել։ Ավանակները 4 օր անց են կացրել հնդկական Ուտտար-Պրադեշ բանտում։

Ավանակները կերել են բանտի պետի բույսերը, եւ վերջինը որոշել է բանտարկել նրանց՝ մինչեւ որ նրանց տերը վնասը չփոխհատուցի։

Ավանակների տերը ստիպված է եղել ամբողջովին փոխհատուցել վնասը, նոր միայն ավանակներին ազատել են բանտից։