Շարմազանովի կոշտ պատասխանը ՌԴ-ին


Շարմազանովի կոշտ պատասխանը ՌԴ-ին
Դեկտեմբեր 1 13:34 2017

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի ժամանակ Հայաստանի հասցեին հնչած վիրավորական մեկնաբանություններին:
Մասնավորապես, այդ հաղորդման հեղինակներն ու փորձագետները, անդրադառնալով նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ կնքված համաձայնագրին, Հայաստանը համեմատում էին ամուսնացած կնոջ հետ, ով որոշել է սիրավեպ սկսել մեկ այլ տղամարդու հետ:

«Նման քննարկումները ռուսական եթերում տգեղ ու տհաճ են ու չեն բխում մեր բարեկամ երկրների շահերից: Ափսոսում եմ, որ լուրջ քննարկում ծավալելու փոխարեն որոշ էակներ անցան տհաճ որակումների: Եթե ինչ-որ մեկը ալեգորիայով է ցանկանում խոսել հայերի ու Հայաստանի մասին, ապա ասեմ, որ այդ դեպքում հայերը կարող են միայն հանդես գալ ամուսնու, հակառակ դեպքում տղամարդ սիրեկանի դերում: Կարծում եմ՝ հակահայ հայտարարություն անողները դա պիտի լավ իմանան», ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նյութի աղբյուրը՝ lragir.am