Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»


Չավուշօղլու.«Ղարաբաղի հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին»
Դեկտեմբեր 1 13:03 2017

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանում տեղի ունեցած Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:
«Նախագահ Էրդողանը Պուտինի հետ ունեցած հանդիպումներում ասել է, որ եթե Ռուսաստանը վճռական լինի, ապա հարցը կարող է լուծվել և Թուրքիան այդ նախաձեռնությանը կաջակցի: Այդ հարցում մենք կսատարենք ցանկացած բանաձև, որը կբավարարի Ադրբեջանին: Այդ հարցում մենք էլ մեր օգնությունը կցուցաբերենք»,-ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ եթե Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը ցանկանում են լուծել իրենց խնդիրները, պետք է ուրեմն համագործակցեն: Դրանով թուրք պաշտոնյան նկատի է ունեցել նաև Կիպրոսի հիմնախնդիրը և Քաշմիրը հարցը, որի պատկանելիության վերաբերյալ վեճ կա Պակիստանի և Հնդկաստանի միջև:
Աղբյուր` Ermenihaber.am