Հովհաննես Սահակյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն շարունակվում է


Հովհաննես Սահակյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն շարունակվում է
Դեկտեմբեր 1 12:32 2017

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:
Պատվիրակության կազմում էին Ծառայության պետի տեղակալներ Ագնեսա Աղաբաբյանն ու Ռոբերտ Դիլբարյանը:
Աշխատանքային այցի երկրորդ օրվա շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպել են ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի և նախարարության աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ և հարցեր, որոնք հանգամանալից քննարկվել են Ծառայության պետ Հովհաննես Սահակյանի և Նախարար Սամվել Ավանեսյանի հետ և տեղում ստացել համապատասխան լուծումներ:

Երկու հայկական պետությունների սոցիալական ոլորտի լավագույն մասնագետները միասին քննարկել են «Էլ.կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի Արցախի Հանրապետությունում գործարկման առավելությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ՝ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ ձևավորված սերտ համագործակցությունը Հայաստանի և Արցախի պետական մարմինների միջև կրելու է շարունակական բնույթ:
ՍԱՊԾ պետը նշել է, որ Ծառայության անունից ԼՂՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության իրենց գործընկերներին են նվիրում 5 համակարգիչ, որոնք կծառայեն հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանը և փոխայցերին:
Նույն օրը Ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ու պատվիրակության անդամներ՝ Նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել են Ալիշան գյուղ, որտեղ այժմ բնակվում են Թալիշի բնակիչները:

Թալիշցիների հետ հանդիպման Ծառայության պետը ձեռնունայն չէր գնացել և 24 ընտանիքի 54 երեխայի հանձնվեցին իրենց անվանական նվերները՝ տաք հագուստ և խաղալիքներ:
«Այս գաղափարը առաջացել էր այն բանից հետո, երբ 2016 թվականի օգոստոսին հերթական անգամ առաջնագիծ և սահմանամերձ գյուղեր այցելության ընթացքում ծանոթացա մի ընտանիքի հետ, որն ունի երկու հրաշալի երեխա`Նվերը և Հայկուհին: Այս տարի ևս որոշել էի այցելել նրանց և գնահատելով գյուղի կարիքները՝ բերել նաև գյուղի մյուս երեխաների համար տաք հագուստ ու անհրաժեշտ իրեր»,-ասել է Հովհաննես Սահակյանը:

Գյուղի բնակիչների ջերմ ընդունելությունից հետո Ծառայության պետն երեխաներին մաղթել է առողջություն, երջանկություն, հաջողություն և հորդորել է որպեսզի լավ ուսմամբ, օրինակելի վարքագծով և ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնեն բոլորին: