Հայտնի են աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը


Հայտնի են աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը
Նոյեմբեր 30 23:49 2017

Նոյեմբերի 30-ին բրազիլական «Գրեմիոն» նվաճեց Լիբերտադորեսի Գավաթի չեմպիոնի կոչումը: Բրազիլական ակումբը դարձավ աշխարհի ակումբային առաջնության վերջին մասնակիցը:

Այսպիսով, մրցաշարի փլեյ օֆում «Ալ Ջազիրան» և «Օկլենդ Սիթին» կմրցեն միմյանց հետ: Այս զույգի հաղթողը 1/4 եզրափակչում կհանդիպի «Ուրավա Ռեդ Դայմոնդսին»: Վերջինիս հաղթողն էլ կիսաեզրափակչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

«Գրեմիոն» կիսաեզրափակչում ուժերը կչափի «Պաչուկա»-«Վիդադ Կասաբլանկա» զույգի հաղթողի հետ:

Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 6-ից 16-ը: