Ռոբոտ Էրիկան դարձել է առաջին անշունչ մոդելը


Ռոբոտ Էրիկան դարձել է առաջին անշունչ մոդելը
Նոյեմբեր 30 23:25 2017

Ռոբոտ Էրիկան դարձել է առաջին անշունչ մոդելը, որի հետ ամերիկյան Vogue-ը պայմանագիր է կնքել: Արդեն դեկտեմբերյան համարի էջերին ընթերցողը կկարողանա տեսնել ֆոտոշարք, որն իր տեսակի մեջ յուրահատուկ կլինի նորաձևության աշխարհում: Ռոբոտ-աղջկա հետ կաշխատի նյույորքցի լուսանկարիչ Մարկ Փերքմեզյանը, ով իր միկրոբլոգում հայտնել է, որ նկարահանումները Ճապոնիայում կանցկացվեն, փոխանցում է Kommersant-ը:

Էրիկայի հեղինակը ճապոնացի ռոբոտատեխնիկ Հիրոսի Իսիգուրոն է:

Աղջիկը ստեղծվել է 2015 թվականին: