Ռոնալդուի որդին հիանալի գոլի հեղինակ է դարձել


Ռոնալդուի որդին հիանալի գոլի հեղինակ է դարձել
Նոյեմբեր 30 23:03 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին հիանալի գոլի հեղինակ է դարձել տուգանային հարվածից:

Ռոնալդու կրտսերը գոլը խփել է «Պոսուէլո» մանկապատանեկան թիմի կազմում: Պորտուգալիայի հավաքականի ավագը գոլի տեսանյութը հրապարակել է «Instagram» և «Facebook» սոցիալակայն կայքերում.

«Ոչինչ պատահական չէ»,- գրառել է Ռոնալդուն իր պաշտոնական էջում: