ՀԱՊԿ-ն ընդգծել է գրոհայիններին փախստականների տեսքով տարբեր երկրներ ուղարկելու փաստը


ՀԱՊԿ-ն ընդգծել է գրոհայիններին փախստականների տեսքով տարբեր երկրներ ուղարկելու փաստը
Նոյեմբեր 30 22:14 2017

Ահաբեկիչ-գրոհայինները կարող են փախստականների տեսքով տարբեր պետություններ ներթափանցելու մարտավարություն օգտագործել: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ստորագրած հռչակագրում:

«Ընդգծում ենք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայիններին այլ պետություններ ուղարկելու փաստերը, այդ թվում և փախստականների տեսքով», - ասվում է այսօր Մինսկում ստորագրված փաստաթղթում:

Հռչակագրում նշվում է, որ դա թելադրում է ՀԱՊԿ երկրներին «ուժեղացնել միջպետական համագործակցությունը՝ վերոնշյալ օտարերկրացի ահաբեկիչներին պետական սահմանները հատելիս հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով, ինչպես նաև անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կատարելագործման համար»: