Մոգերինին ճանաչվել է 2017-ի «Եվրոպայի կինը»՝ «կինն իշխանության մեջ» անվանակարգում


Մոգերինին ճանաչվել է 2017-ի «Եվրոպայի կինը»՝ «կինն իշխանության մեջ» անվանակարգում
Նոյեմբեր 30 21:48 2017

«Եվրոպայի կինը» 2017 թվականի կոչումը «կինն իշխանության մեջ» անվանակարգում բաժին է հասել Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին, հինգշաբթի РИА Новости-ն հայտնել են Women of Europe Awards-ի կազմկոմիտեում:

«Եվրոպայի կինը» պատվավոր կոչմանն արժանանում են չորս անվանակարգում: Հավակնորդներին ընտրում են «Միջազգային եվրոպական շարժման»՝ Եվրոպայում քաղաքացիական հասարակության ասոցիացիաների խոշորագույն կազմակերպության և Եվրոպայի կանանց 3 հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպություններ ներկայացնող Կանանց եվրոպական լոբբիի ներկայացուցիչները: «Եվրոպայի կնոջ» կոչման համար անվանակարգվում են եվրոպացի այն կանայք, որոնք անձնական ավանդ են ներդրել եվրոպական նախագծի առաջշարժման գործում, նաև նպաստել են Եվրոպայի ու նրա ապագայի շուրջ բանավեճերին կանանց մասնակցության ընդլայնմանը:

«Եվրոպայի կինը» կոչումն առաջին անգամ շնորհվել է 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ «կինն իշխանության մեջ» անվանակարգում պատվավոր կոչմանն արժանացավ մրցակցության հարցերի եվրակոմիսար դանիացի Մարգարետ Վեստագերը:



loading...