Պուտինը կմասնակցի ԱԱ-2018-ի վիճակահանությանը


Պուտինը կմասնակցի ԱԱ-2018-ի վիճակահանությանը
Նոյեմբեր 30 20:35 2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի վիճակահանությանը.

«Վիճակահանության արարողությանը կմասնակցեն 1300 պատվավոր հյուրեր: Մրցաշարին մասնակցող 32 թիմերի մարզիչներից ներկա կգտնվեն 30-ը»,- հայտնում է «Интерфакс»-ը:

Վլադիմիր Պուտինը մինչև միջոցառման մեկնարկը կհանդիպի համաշխարհային ֆուտբոլի լեգենդներին, որոնք ժամանելու են Մոսկվա՝ վիճակահանությանը մասնակցելու համար: