Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է


Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Նոյեմբեր 30 20:03 2017

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: