ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է


ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան նվազել է
Նոյեմբեր 30 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է 484.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.58 դրամ (աճել է 2.77 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.54 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 263.07 դրամ, ոսկի՝ 19,990.32 դրամ, պլատին՝ 14,714.22:

Նոյեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: