12-ամյա երեխան հղիացել է հարազատ հորից


12-ամյա երեխան հղիացել է հարազատ հորից
Նոյեմբեր 30 15:34 2017

Օմսկի մանկական պոլիկլինիկա է դիմել մի կին՝ 12-ամյա դստեր հետ ու ասել, որ դուստրը հաճախ է բողոքում վատ ինքնազգացողությունից, նա գլխապտույտ ու սրտխառնոց է ունենում։ Բժիշկները հետազոտել են երեխային ու պարզել, որ նա մի քանի ամսական հղի է։

Բժիշկները դիմել են ոստիկանություն, եւ երբ երեխայի հետ սկսել են աշխատել հոգեբանները, նրանք պարզել են, որ երեխային բռնաբարել է հարազատ հայրը։ Այնուհետեւ նա դստերը սպառնացել է ու ասել, որ ոչ ոքի չասի տեղի ունեցածի մասին։

Բռնաբարությունից երկու ամիս անց տղամարդը հեռացել է Օմսկից, այնուհետեւ պարզ է դարձել երեխայի հղիության մասին։

Ոստիկանները հետախուզում են հայտարարել 37-ամյա տղամարդու նկատմամբ ու պարզել, որ նա վերջին ամիսներին Ուրալում է ապրել, իսկ հետո ինքնասպան է եղել՝ կախվել է։